Ինչպես է անցել գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:

«Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման»,-նշում է ՊԲ-ն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed