Արայիկ Հարությունյանը երեկ սկանդալային հայտարարություններ է արել. «Ստեփանակերտի սրտում» նստած դավաճաննե՞ր կան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հանդիպել է խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչների հետ եւ, մեզ հասած տեղեկություններով, սկանդալային հայտարարություններ արել։ Ասել է, որ հավաստի տեղեկություններ կան, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դավաճանների խումբ է աշխատել, եւ այդ շրջանակն է հրահրել պատերազմը, եւ պատերազմի դաշտում էլ փորձել են պարտություն ապահովել։ Հիշեցրել է պատերազմի երրորդ օրը, մամուլի ասուլիսում իր անակնկալ հայտարարությունը՝ լրատվամիջոցների ու դավաճանների մասին, երբ «հաթաթա» տվեց, թե շուտով բացահայտելու է իր դեմ հոդվածների պատվիրատուներին եւ պատվեր կատարողներին՝ «իրական դավաճաններին»։ Երեկ էլ ասել է, թե հենց այդ «դավաճաններն» են իրենց պատվիրված հոդվածներով սասանել Արցախի անվտանգության հիմքերը։Ներկաները պատմում էին, որ խոսել է Փաշինյանի լեքսիկոնով եւ նմանությամբ։ Ասել է՝ «Ստեփանակերտի սրտում» նստած որոշ անձինք են զինվորներին ասել, թե իզուր են կռվում, Նիկոլը ծախել է հողերը, ակնհայտորեն նկատի ունենալով նախկին նախագահներին։ Ներկաները հակադարձել են նրան՝ չհամաձայնելով նրա ասածների հետ։ Վիտալի Բալասանյանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, որը մասնակցել է հանդիպմանը, չցանկացավ «փակ հանդիպումից» մանրամասներ ասել։

Հարցրինք՝ դավաճանների մասին խոսե՞լ է։ «Դե, տարբեր թեմաներից է խոսել, այս պահին ճիշտ չէ դրանք հրապարակայնացնելը»։ Մամուլում լուր է հրապարակվել, թե Վիտալի Բալասանյանի թիմից է դավաճանը։ «Դավադիրներն ու դավաճանները նման բան գրողներն են, ովքեր փորձում են ազգի մեջ պառակտում մտցնել»։ Հիշեցրինք, որ Փաշինյանն ինքն է նման գրառում արել։ «Վարչապետն անուն չի տվել, բայց կարծում եմ՝ կլինեն եթե ոչ դավաճաններ, ապա լրտեսներ, բայց առանց փաստերի որեւիցե բան ներկայացնել հանրությանը՝ դա հենց դավադրություն է»։

աղբյուր՝https://socialmedia.am/55107.html?fbclid=IwAR0zQeamjWwtApmWw8KGkF13i1Ms87BnfibubNEz8utK4_mHA9yEjIkmYlQ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *