Հարվածի պահին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու նկուղում երեխաներ և կանայք են եղել

Ադրբեջանը հարվածել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարին, որը Շուշի քաղաքի խորհրդանիշն է, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն՝ ավելացնելով, որ հարվածի պահին եկեղեցու նկուղում երեխաներ և կանայք են եղել։ 

Նա նշել է, որ եկեղեցու շրջակայքում չկան ռազմական օբյեկտներ և ռազմականին մոտ ոչինչ: Հարվածի հետևանքով վնասվել են նաև բնակելի տներ: Թաթոյանի խոսքով՝ այդ ամենը հաստատում է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

«Սա պատերազմական հանցագործությունների և ահաբեկչական գործողությունների հստակ նշան է», — գրել է Թաթոյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *