Ես ու Արազը միշտ վառ կպահենք քո հիշատակը… Արցախաադրբեջանական մարտերում զոհված Քրիստափոր Արթինի կնոջ հուզիչ գրառումը

Քրիստափորը զոհվեց հոկտեմբերի 6-ին՝ Լուլասազ բարձունքը գրավելիս։ 48 տարեկան էր, ծնունդով Բեյրութից էր, բայց բնակվում էր Կանադայում։ Տարիներ առաջ տեղափոխվում է Հայաստան, ապրում Կապանում՝ աշխատանքի անցնելով «Դանդի Փրեշս Մետալս Կապան» ընկերությունում որպես փորձագետ։ Վերջին տարիներին գործարարությամբ էր զբաղվում։

Կարդացեք նաև Անմահացավ ՀՅԴ Կապանի Արամ Մանուկյան կոմիտեի ներկայացուցիչ՝ Քրիստափոր Արթինը Հոկտեմբերի 8-ի հանրահավաքը չի կարող տեղի ունենալ, քանի որ ռազմական դրություն է Անվտանգությունից ելնելով՝ Կապանի թիվ 13 դպրոցը անցել է հեռավար ուսուցման Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմը՝ նա Երեւանում էր։

«Մի քանի օր մասնակցեց զինավարժություններին ու իր մարտական ընկերների հետ միանգամից մեկնեց առաջնագիծ»,–պատմեց զոհվածի ընտանիքին մտերիմներից մեկը։ «Ուժեղ հոգու տեր, անկոտրում կամքով, հայրենիքի նվիրյալ, հզոր մի անհատ էր։

Ցավն աննկարագրելի է, բառերս չեն հերիքում»,–ասաց մեր զրուցակիցը։ Ի դեպ, Քրիստափոր Արթինը 1992-93 թթ․ հայ–ադրբեջանական հակամարտության օրերին ընտանիքը թողնելով Կանադայում, կրկին Հայաստանում էր, մասնակցեց սահմանների պաշտպանությանը։

Քրիստափոր Արթինի կինը՝ Գայանեն Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրել է այս տեսանյութն ու գրել․ «Իմ քաջ հերոսը, հպարտ եմ։ Ես ու Արազը միշտ վառ կպահենք քո հիշատակը։ Միշտ մեր սրտում ես»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed