ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի բացահայտումն ու Ժնևի ուշագրավ որոշումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարությամբ է հանդես եկել եւ հայտնել Ստեփանակերտի բնակչի ձերբակալվելու մասին, որը զինվորներին համոզել եւ նույնիսկ հրամայել է որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն:

Նիկոլ Փաշինյանը հայտնում է. «Սիրելի հայրենակիցներ. մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի: Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում»:

Իսկ հայկական ստորաբաժանումները ոչնչացրել են թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից անձնակազմով և զինամթերքով՝ թույլ չտալով զբաղեցնել կրակային դիրքեր։  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ հարավային ուղղությամբ հրետանային գերճշգրիտ հարվածներով հակառակորդին պատճառվում է մարդկային ուժի մեծ կորուստներ: Նա հայտնել է, որ հարավային ուղղությամբ հոկտեմբերի 8-ին խոցվել է նաև հակառակորդի երկու ԱԹՍ։

Իսկ Ժնևի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 7-ին 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը:

Հատկանշական է բանաձևի ընդունումը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ժնև այցի նախաշեմին: Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների 12-րդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, Բայրամովը Ժնևում ունենալու է հանդիպումներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed