Ընտիր ԼՈՒՐ. Այսուհետ ՌԴ քաղաքացիություն կարելի է ստանալ շատ հեշտ եղանակով. Ծանոթացեք նոր ընթացակարգին

Ռուսաստանը փոփոխություններ է մտցրել՝ քաղաքացիություն ստանալու մասով․․․

ՌԴ Պետդուման ընդունել է օրենք, որը թույլ է տալիս դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար՝ առանց հրաժարվելու այլ երկրի քաղաքացիությունից:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծն առաջարկում է չեղարկել այն պահանջը, ըստ որի, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար պետք է դիմել օտարերկրյա պետության լիազոր մարմնին` քաղաքացիությունից հրաժարվելու համար․․․

Նման կանոն առաջարկվում է կիրառել նաև այն օտարերկրացիների համար, ովքեր ամուսնացած են ՌԴ-ում բնակվող Ռուսաստանի քաղաքացու հետ և այդ ամուսնությունից ունեն երեխաներ, ինչպես նաև այն օտարերկրացիների համար, որոնց ծնողներից մեկն ունի ՌԴ քաղաքացիություն և բնակվում է Ռուսաստանում․․․

Բացի այդ, ըստ օրինագծի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելիս, Ռուսաստանում աշխատանքային գործունեության եռամյա ժամկետի պահանջը կրճատվել է` դառնալով մեկ տարի․․․,

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *