Մոսկվա-Բաքու «քարվաճառյան դիվերսանտների» ինտրիգը. գերիների վերադարձը կարագանա՞

Երեւանում դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՌԴ դեսպան Կոպիրկինի եւ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմագերիների հարցը: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Երեւանն առաջարկում է գերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Երեւանի այդ առաջարկը նշանակում է, որ Երեւանն ու Բաքուն ունեն նույն մոտեցումը, քանի որ նախօրեին այդ սկզբունքի մասին խոսել էր նաեւ Բաքուն: Ըստ էության, «Երեւանն առաջարկում» է ձեւակերպումը նշանակում է, որ Երեւանը համաձայն է, իսկ առաջարկը ավելի շուտ ռուսական է: Ռուսաստանն է առաջարկում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում: Դրա մասին է վկայում նաեւ նախօրեին ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը, եւ այն, որ հենց դրան զուգահեռ Բաքվից ստացվեց տեղեկություն «բոլորը բոլորի դիմաց»-ի մասին: Լավրովը հայտարարել էր, որ չկա արհեստական ձգձգում, պարզապես կողմերը պետք է կազմեն ճշգրիտ ցուցակներ: Այլ կերպ ասած, ՌԴ արտգործնախարարը ակնարկում էր հենց «բոլորի» տարբերակի մասին, այսինքն հարցը չի լուծվում, որովհետեւ «ոչ բոլորն» են ընդգրկվում փոխանակման ենթակա անձանց շարք: Կլուծվի՞ այժմ, թե՞ կառաջանան նոր խոչընդոտներ ու պայմաններ: «Բոլորը բոլորի դիմացը» նշանակում է նաեւ անձինք, որոնք նախորդ տարիներին են այս կամ այն պատճառով հայտնվել հայկական կամ ադրբեջանական կողմում: Ինտրիգն այստեղ թերեւս դիվերսանտներն են՝ Գուլիեւն ու Ասկերովը, որոնք արդեն մի քանի տարի ազատազրկված են Արցախում՝ Քարվաճառում դիվերսիայի եւ 17-ամյա պատանու սպանության համար: Երկու դիվերսանտները Ադրբեջանի համար թանկ են շատ, քանի որ հատուկ ծառայության աշխատակից են, այլ ոչ պարզապես զինվորական: Նրանց հարցով անթաքույց շահագրգռություն ունի նաեւ Ռուսաստանը, որովհետեւ Ասկերովը նաեւ ՌԴ քաղաքացի է եւ չի բացառվում՝ նաեւ ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ: Դեռ 2015 թվականին Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան անում է անհրաժեշտ քայլեր իրավիճակը հանգուցալուծելու համար, երբ լրագրողները հարցրել էին հենց Ասկերովի ՌԴ քաղաքացի լինելու մասին: Համաձայնությունը ձե»ռք է բերվել, եւ կարագանա՞ գործընթացը, որն ակնհայտորեն ձգձգում էին Մոսկվան ու Բաքուն։ Տիգրան Ավինյանը Կոպիրկինին է փոխանցել մեկ այլ առաջարկ, որ ձեւավորվի մեխանիզմ-պայմանավորվածություն, երբ հետագայում գերության մեջ հայտնվող անձինք վերադարձվեն անմիջապես: lragir.am

axbyur`https://armlife.am/news/130980.html?fbclid=IwAR1orFIWL4jm4KfBGfOkEVM5IOw_emm02MaizC1b8PkwN33_sbZFC0rD-rQ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *