«Մենք տեսանք՝ ինչի են հանգեցնում «գունավոր հեղափոխությունները». դրանք ճանապարհ են հարթում դեպի դժոխք». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կայացած ՀԱՊԿ նիստի ժամանակ, մեկնաբանելով Բելառուսում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող իրադարձությունները, նշել է որ տարբեր երկրներում տեղի ունեցած «գունավոր հեղափոխությունները տանում են դեպի դժոխք»: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Նմանատիպ իրադարձություններում անհանգստացնում է արտաքին աշխարհի միջամտությունը, ֆինանսական սնուցումը, տեղեկատվական ուղեկցումը, քաղաքական աջակցությունը: Ժողովուրդներին պետք է հնարավորություն տալ, որպեսզի իրենք լուծեն իրենց հետաքրքրող հարցերը: Մենք տեսել ենք, թե ինչպես էին զարգանում իրադարձությունները արաբական աշխարհում այսպես կոչված «Արաբական գարնան» ընթացքում: Ինչի՞ բերեց դա: Էլ չեմ խոսում այլ «գունավոր հեղափոխությունների» մասին: Դրանք բացատրում են «բարի» ու «ազնիվ» մտադրություններով, սակայն այդ «լավ» մտադրությունները ճանապարհ են հարթում դեպի դժոխք:  Ահա թե ինչի են տանում այդ «լավ մտադրությունները, միջամտությունն այլ պետությունների ներքին գործերին»»,-ասել է ՌԴ նախագահը: 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *