Հայ մարտիկը առաջին ռաունդում հաղթել է թուրքին, որը խոստացել էր կոտրել նրա գլուխը

Ռուսաստանի Սամարա քաղաքում ընթացող խառը մենամարտերի GFC 18 մրցաշարում Ռաֆայել Աբրահամյանն առաջին ռաունդում խեղդող

Սամարա քաղաքում տեղի ունեցող խառը մենամարտերի՝ հոկտեմբերի 6-ին մեկնարկած GFC 18 մրցաշարում հայ մարզիկ Ռաֆայել Աբրահամյանը հաղթել է ազգությամբ թուրք Բաթուհան Աքդումանին:

Մենամարտի ժամանակ հայ մարզիկը գրեթե խեղդել է թուրք մրցակցին՝ բաց թողնելով նրան միայն այն ժամանակ, երբ մրցավարներն են մոտեցել:

Մրցաշարին մեկնելուց առաջ Բաթուհան Աքդուման սոցկայքերից մեկի իր էջում գրել էր, որ Ռուսաստան գնում է հայի գլխի հետեւից: Աբրահամյանն էլ պատասխանել էր Աքդումանին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *