Երբ Հայկի հու ղшրկավորությունից հետո տուն եկանք, Մարիամը սկսեց լաց լինել, ասաց… զոհված կապիտանի 9-ամյա դստեր անչափ հուզիչ խոսքերը

«Ես իմ մազերը կկտրեմ, որ պապաս տուն գա». զոհված կապիտանի 9-ամյա դուստր
Նոյեմբեր 25,2020 15:45

Կապիտան Հայկ Էդուարդի Բախշյանը 1-ն է այն հայորդիներից, որ զո հվեց հայրենիքի պшշտ պանության համար մղ վող մшր տերի ընթացքում: Aravot.am-ի հետ զրույցի ընթացքում Հայկի քույրը Մարտինե Մինասյանը ասում է, որ Հայկը ծնվել էր 1985թվականի օգոստոսի քսանին: Տարիներ հետո, իր ծննդյան օրը` 1993թվականի օգոստոսի քսանին, Հայկը կորցրել էր իր հորը` Կուբաթլուի ազատագրման ընթացքում: Հայկը ապրում էր

Ստեփանակերտ քաղաքում, ծառայում էր հակաօդային պшշտ պանությունում: Նա զո հվեց հոկտեմբերի քսանհինգին` Մարտունիում, ամուսնացած էր, ուներ դուստր ու որդի: Հայկը զո հվեց ընդամենը 35 տարեկանում, նույն տարիքում, երբ զո հվեց իր հայրը: Մարտինեն ասում է, որ եղբայրը աշխույժ, եռանդուն էր, կենսախինդ անձնավորություն էր. «Ինքը շատ ուրախ կերպար էր, միշտ երգում և պարում էր իր երեխաների հետ,

նրա հետ յուրաքանչյուր հանդիպումը տոնի էր վերածվում: Հայկն ընկերասեր էր, սիրում էր հավաքույթներ կազմակերպել, բոլորին իր տուն հրավիրել, նույնիսկ ճանապարհին հանդիպած մարդուն տանում էր իր տուն: Սիրում էր տոն օրերին հարազատներին հավաքել, շատ բարեկամասեր էր, մեծի հետ մեծ էր, իսկ փոքրի հետ` փոքր»: Հերոսի քույրը ասում է, որ Հայկն իր
6
տարեկան տղային կոչել էր հոր անունով` Էդուարդ, ու ինչպես իր հայրն էր ժամանակին իրեն սովորեցրել «Արդյոք ովքեր են» երգը, այդպես էլ ինքն էր Տղային սովորեցնում. «Ասում էր, երբ ես քո տարիքին էի, միշտ երգում էի այդ երգը: Հայկի դուստրը` Մարիամը իննը տարեկան է, նա ի տարբերություն եղբոր, գիտակցում է, որ հայրը անմш հացել է, ապրում է երկնային կյանքով»:

Մարտինե Մինասյանն ընդգծում է, որ Հայկ Բախշյանը վերջին անգամ կնոջ` Իլոնայի հետ խոսել է զո հվելու օրը. «Ինքը իր կնոջը շատ-շատ էր սիրում, դա յուրօրինակ սիրո պատմություն էր, կարծես նրանք հավերժ սիրահարներ էին, շատ գեղեցիկ զույգ էին: Վերջին անգամ այդ օրն է խոսել, ասել է՝ որդուս կպատմես, թե պապան այստեղ ինչ սխ րագործություններ է անում, ինչքան անօդաչու սարքեր է խոցել… Յուրաքանչյուր զանգելուց ասում էր` Որդուս մի հատ ամուր պաչեք»:

Հերոսի քույրը շեշտում է, որ փոքրիկ Մարիամն ու եղբայրը ներկա չեն եղել հոր հու ղшրկավորության արարողությանը, սակայն Մարիամը գիտակցում է ամեն ինչ ու շատ ծш նր է տանում հոր կորուստը: «Մարիամը երկար մազեր ունի, միշտ հպարտանում էր Հայկը, ասում էր` իմ դուստրն ամենասիրունն է, ասում էր` երբեք չկտրես մազերդ: Սիրում էր, որ

երեխային գովում էինք: Երբ Հայկի հու ղարկավորությունից հետո տուն եկանք, Մարիամը սկսեց լաց լինել, ասաց, թե ես իմ մազերը կկտրեմ, որ պապաս տուն գա և սրանից հետո սեւ շորեր կհագնեմ: Իսկ ուրդին դեռ չի պատկերացնում, ինչ-որ բաներ է հիշում, ասում է` պապան այս երգն էր սիրում, էսպես էր ասում, էս ուտեստն էր սիրում…Բոլորիս գրկում է Մարիամը, ասում է` խոստացեք,

որ մեզ մենակ չեք թողնի, իմ պապայից հետ կշարունակեք գալ մեր տուն»,- հուզ ված պատմում է Մարտինեն: Ավելացնում է, որ Մարիամը դժ վшրություններով աշխարհ եկած երեխա է, բժիշկները հույս չունեին, որ նոդմալ կընթանա Իլոնայի ծննդաբերությունը. «Հայկի հավատը այնքան ուժեղ էր, գրեթե եկեղեցի չթողեց, որ չաղոթի երեխայի համար և վերջին պահին էլ ծննդատան առաջ չոքեց

և ասաց` Տեր աստված, եթե դուստրս ողջ առողջ ծնվի, կկոչեմ Մարիամ: Այդպես էլ եղավ: Նույնիսկ բժիշկներն էին շոկի մեջ, ասում էին` Իսկապես հրաշք է տեղի ունեցել, որ երեխան ողջ առողջ ծնվել է: Իր հավատը քառապատիկ էր, իր բոլոր սենյակներում սրբապատկերներ էին, նաեւ Մարիամ Աստվածածնի նկարը, ասում էր` Մարիամ Աստվածածինն է դստերս փրկել»: Մեր զրուցակիցը նաեւ նշուն է, որ Հայկը երազում եմ` պատ երազմն

օր առաջ վերջանա, որ տուն գա սիրելիին շնորհավորի իրենց ամուսնության տասնամյակի կապակցությամբ. «Հոկտեմբերի տասնվեցին իրենց ամուսնության տասը տարին էր, դիրքերից զանգեց ու ասաց` Երեւանից չգաք, կսպասեք այնքան մինչեւ վերադառնամ և ձեզ Ստեփանակերտ բերեմ: Պլանավորում էր, որ Իլոնայի համար թանկարժեք նվեր գնի աշխատավարձով, հիշվող մի բան, բայց այդպես էլ չիմացանք, թե ինչ էր ուզում գնել…»:

Հայկի կինն ասում է, որ Հայկն ուզում էր, որ իրականանա հոր երազանքը, գեներալ լինի, նա նունիսկ ամենադժ վшր պահին լավատես էր: Վերջին խոսակցության ընթացքում երբ կինը նեղսրտել է, ամուսինն ասել է, որ կարեւոր է երկրի անվտш նգությունը, ապա հավելել. «Ծառայություն է, մատաղ ինիմ»: Իսկ քույրը եղբոր ընկերներից լսել է, որ զո հվելու օրը Հայկին կանչել էին, որ մայորի կոչում շնորհեին, բայց վայրը, որտեղ հավաքված են եղել զինվորականները, ռմ բшկոծվել է ինքնաթիռից: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆE

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *