Վիտալի Բալասանյանը՝ Արցախի ղեկավար. ինչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարեց քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու եւ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու մասին՝ «հանուն հայրենիքի անվտանգության ու զարգացման եւ ժողովրդի բարօրության»։

Տեղեկություններ կան, որ մինչ հայտարարությունը, Արցախում համագործակցության ձեռք է մեկնել նախկիններին, առաջարկել է մի կողմ թողնել նախկինում ունեցած բոլոր տարաձայնությունները եւ լծվել մի բուռ մնացած հայրենիքի ողնաշարն ուղղելու գործին։
Մասնավորապես, Վիտալի Բալասանյանին առաջարկվել է վերադառնալ նախկին՝ ԱԱԽ քարտուղարի պաշտոնին, որից նրան պաշտոնանկ արեց Բակո Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանի հորդորով։

Երեկ Բալասանյանի կուսակից, ԱՀ խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը մեր լրագրողին այս տեղեկությունների վերաբերյալ հայտնել է, թե տեղյակ չէ, դեռ չի խոսել Բալասանյանի հետ, լսել է հայաստանյան ԶԼՄ-ներից եւ ոչ ավելին։

«Ով ճանաչում է Վիտալի Բալասանյանին, եթե իրենից կախված ինչ-որ բան կա, միշտ պատրաստ է անել հայրենիքի համար, նա հայրենիքի համար կյանքն անգամ չի խնայի»։

Բայց նաեւ ֆինանսական գործարքի մասին է խոսվում, թե մեկ միլիոն դոլար են առաջարկել, որ պաշտոն զբաղեցնի։ «Անհնար է գործարք լինի, ես բացառում եմ, բայց հանուն հայրենիքի որոշակի քայլեր հնարավոր է անի»,- վստահեցրել է Վիտոյի թիմակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *