ՀՀ-ում հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի

Àçåðáàéäæàí. Âîåííàÿ òåõíèêà ðîññèéñêèõ ìèðîòâîðöåâ íà äîðîãå Êåëüáàäæàðñêîãî ðàéîíà. Ñ 00:00 25 íîÿáðÿ â ñîîòâåòñòâèè ñ òðåõñòîðîííèì çàÿâëåíèåì ïðåçèäåíòà Ðîññèéñêîé Ôåäåðàöèè, ïðåçèäåíòà Ðåñïóáëèêè Àçåðáàéäæàí è ïðåìüåð-ìèíèñòðà Ðåñïóáëèêè Àðìåíèÿ ïîä êîíòðîëåì ðîññèéñêèõ ìèðîòâîð÷åñêèõ ñèë íà÷àëàñü ïåðåäà÷à Êåëüáàäæàðñêîãî ðàéîíà Íàãîðíîãî Êàðàáàõà àçåðáàéäæàíñêîé ñòîðîíå. Ñíèìîê ñ âèäåî. Ïðåññ-ñëóæáà Ìèíîáîðîíû ÐÔ/ÒÀÑÑ ÏÐÅÄÎÑÒÀÂËÅÍÎ ÒÐÅÒÜÅÉ ÑÒÎÐÎÍÎÉ. ÒÎËÜÊÎ ÄËß ÐÅÄÀÊÖÈÎÍÍÎÃÎ ÈÑÏÎËÜÇÎÂÀÍÈß

Հայաստանում՝ զորամասի տարածքից դուրս, հայտնաբերվել է ռուս պայմանագրային զինծառայողի դի՝ առանց բռնության հետքերի։ Կատարվում է հետաքննություն։ Այս մասին հայտնում է TASS լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը։

«Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի հրամանատարության հանձնաժողովը իրավապահ մարմինների հետ համատեղ անցկացնում է հետաքննություն պայմանագրային զինծառայողի մահվան փաստի կապակցությամբ։ Զինվորականի մարմինն, առանց կյանքի նշաների, հայտնաբերվել է ծառայակցի կողմից բնակության վայրում՝ զորամասի տարածքից դուրս։ Զինծառայողի մարմնի վրա բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել»,- հայտնել են Հարավային ռազմական շրջանից։

Մամուլի ծառայությունում հավելել են, որ այս պահին պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *