Պուտինը խոսել է «արդար հիմքի վրա Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ կարգավորման մասին»

Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ պայմանավորվածությունները պայմաններ են ստեղծել տարածաշրջանում արդար հիմքի վրա երկարաժամկետ կարգավորման համար՝ ի շահ Բաքվի և Երևանի․ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը։

«Կարևոր է, որ պայմանավորվածությունները պահպանվում են։ Ամբողջությամբ դադարեցվել են մարտական գործողությունները, իրադրությունը կայունացել է: Այսպիսով, պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ և լիարժեք կարգավորման համար, ընդ որում ՝ արդար հիմքի վրա, ի շահ ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովուրդների»,- ասել Է Պուտինը՝ երեքշաբթի ելույթ ունենալով BRICS-ի գագաթնաժողովում՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:

Նա հիշեցրել է, որ ռուսական կողմն ամենաակտիվ ջանքերն է գործադրել ՌԴ-ի երկու բարեկամ պետությունների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու համար, և «լիակատար հրադադարի և Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման մասին» եռակողմ հայտարարությունը ստորագրվել է նոյեմբերի 9-ին Մոսկվայի միջնորդությամբ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *