Ինչ է սպասվում մինչև ժամը 24.00-ն…

Արտահերթ նիստ հրավիրելու պահանջը մուտք է եղել եւ մենք հույս ունենք, որ «Իմ քայլի» պատգամավորները կունենան այդ գիտակցությունը, պատասխանատվությունը եւ այսօր մինչեւ ժամը 12-ը կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության պահանջով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մինչեւ ժամը 24.00-ն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու հնարավորություն եւ ժամկետ ենք սահմանում, ինչպես նաեւ ԱԺ արտահերթ նիստ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Եթե 

մինչեւ 24.00-ն այդ երկու գործողություններից որեւէ մեկը տեղի չունենա, մենք 12.30-ին կհրավիրենք մամուլի ասուլիս, մանրամասն կներկայացնենք մեր վաղվա գործողությունների ծրագիրը եւ մինչեւ երեկո կլուծենք Նիկոլ Փաշինյանի եւ իր քաղաքական թիմի հեռացման հարցը:

Ես վստահ եմ մեր հայրենակիցների արժանապատիվ կեցվածքի եւ վճռականության վրա: Ես վստահ եմ, որ մինչեւ առավոտ կարող ենք մնալ այստեղ, վստահ եմ, որ 88 պատգամավորներին հատ-հատ բերման կենթարկենք, վստահ եմ, որ եթե մենք հիմա կոչ անենք, ամբողջ

հանրապետությունում կսկսվի անհնազանդության շարժում: Այդ ամենում վստահ լինելով, ենք այս պահին այդ քայլերին չենք դիմում: 88 պատգամավորներին կոչ ենք անում մինչեւ ժամը 12-ը գալ աշխատավայր կամ Նիկոլ Փաշինյանը հանդես գա հրաժարականի տեքստով»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *