«Հրաժարվում եմ «Արցախի հերոս» կոչումից, դադարեցնում եմ Արցախի ԱԽ քարտուղարի իմ լիազորությունները». Սամվել Բաբայան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի’ հայրենակիցներ,
     Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը։ Այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում, հանուն հողի և այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի զոհել հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։
     Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում’ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ։ 
     Ի պատասխան և ի բողոքումն այս հանցավոր գործողությունների’ հայտարարում եմ, որ
     — հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից,
     — դադարեցնում եմ իմ’ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները»։

https://www.facebook.com/44.samvel.babayan/posts/364029945022489

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *