Էրդողանի փեսան հրաժարական է տվել

Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը հրաժարական է տվել։ Հիշեցնենք, որ Ալբայրաքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան է։
Instagram-ի իր էջում նա գրել է, որ հրաժարականի պատճառը առողջական խնդիրներն են։
Հատկանշական է, որ Ալբայրաքը ջնջել է նաև իր թվիթերյան էջը։