Առաջնագծի տղաների ծաղրական պատասխանը Գևորգ Պետրոսյանին ու նրա հայտարարություններին

Տելեգրամյան Kotsnews-ը տեսանյութ է հրապարակել առաջնագծից, որին կից գրել է․

Տեսանյութ առաջնագծից ՝ Արցախի Պաշտպանության բանակի զինվորներից, հատուկ նրանց համար, ովքեր սիրում են բամբասանքներ ու լուրեր տարածել

— Մենք տեսանք, որ լուրեր էին պտտվում, որ մենք սնունդ և հագուստ չունենք, ահա դրա «ապացույցը», հարգելի պարոն, — անունդ էլ չեմ ուզում տալ, բոլորն էլ կհասկանան ում մասին է խոսքը:

— Ով սոված է ու նրանից զենք չունեն կամ չի կրակում, բարի գալուստ մեզ:

— Մենք կհոգանք ձեր կարիքները:

Հիշեցնենք, որ առաջնագծի տղաների ուղերձը վերաբերվում էր ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, ով օրեր առաջ ասաց, որ առաջնագծում զինվորները ոչ սնունդ և զենք ունեն։ Նշենք նաև, որ այս անհիմն հայտարարություննեերի շնորհիվ , այս պատերազմական դրության պայմաններում Գևործ Պետրոսյանը դարձավ ադրբեջանական ու թուրքական մամուլի սիրված աստղը, իսկ նրա հայտարարությունները նրանց հանրության ոգևորության ու հրճվանքի աղբյուրը։

https://t.me/sashakots/17941

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *