Տող գյուղում ադրբեջանցիները քաղաքացիական անձի են գլխատել․ նրա անունը հայտնի է. Բեգլարյան

Ադրբեջանում հայատյացությունն ու քսենոֆոբիան այնքան են արմատացած, որ ցանկացած հայի սպանելը, գլխատելը ողջունելի է համարվում լայն հասարակության շրջանում, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Այս համատեքստում կուզեի անդրադառնալ վերջին օրերին արձանագրված մի դեպքի, երբ միջազգային մի լրագրողի Տող գյուղի բնակիչներից մեկը, ով մազապուրծ փախել էր, վկայել է, որ իր հարևաններից մեկին ադրբեջանցի զինծառայողները գլխատել են, ինչպես նաև սպանել են մի այլ տարեց անձի՝ 82 տարեկան Միշա Ստեփանյանին: Գլխատել են Մայոր անունով քաղաքացիական անձի: Նրա ազգանունը ճշտում ենք», — ասաց բանախոսը:

Արտակ Բեգլարյանը շեշտեց՝ իրենք հիմնավոր կասկածներ ունեն, որ ադրբեջանցիները, որտեղ արցախցի քաղաքացիական անձի են հանդիպել, նրանց նկատմամբ տարաբնույթ հանցագործություններ են կատարել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *