Այս գիշեր երազումս Նարեկիս նկարը վերցրած՝ պատերազմի դաշտում բռնած ման էի գալիս, ասում էի…զոհված Նարեկի տատիկի անչափ հուզիչ խոսքերը

{"source_sid":"AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1604480895140","subsource":"done_button","uid":"AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1604480890403","source":"other","origin":"unknown"}

Արցախում զո հվшծ ժամկետային զինծառայող Նարեկ Կարենի Սահակյանը Երևան քաղաքից էր, երեխաներից մեծը, մեֆ քույր և Մեկ եղբայր ունի: Նարեկի տատիկը՝ Երջանիկ Սարուխանյանը, 168.am–ի հետ զրույցի ընթացքում թոռանը բնութագրեց՝ ընկերասեր, հարևանասեր ու չափից դուրս բարի տղա: Տատիկը հիշում է,

երբ Նարեկը փոքր տարիքում բռն ցքшմшր տով էր զբաղվում, ինքն էլ էր գնացել մի անգամ, ներկա եղել մրցումներին, բայց դա եղավ Նարեկի բռն ցքшմшր տով զբաղվելու վերջին օրը: «Իրեն խփ եցին-խփ եցին, ինքը չխփ եց, սակայն շատ ուժեղ էր ինքը, ընկերներն էլ կասեն, մի հատ խփ шծը խփ шծ էր… Դուրս եկավ, ասացի, թե Նարեկ ջան, բա դու խի՞ չխփ եցիր, պատասխանեց՝ տատիկ, բա որ ց шվ տար: Էդքան խիղճ է ունեցել իմ երեխեն,

ես հանեցի, չթողեցի էլ գնա, ասի՝ սրա սիրտը որ չի տալիս ուրիշին ցավ պատճառի, ինչպե՞ս կգնա այդ սպորտին, հանեցի»,- պատմեց Նարեկի տատիկը: Նարեկին սիրում էին բոլորը՝ տանը, բակում, դպրոցում: Նրա հորաքույրը՝ Էլիզա Սահակյանը, հիշեց, որ երբ 9-րդ դասարանն էր ավարտում Նարեկը, բոլոր աշակերտներին պատվոգրեր էին տալիս, ամենքին՝ իրեն բնութագրող

տողերով, ու Նարեկին յուրահատուկ ձև էին նկարագրել… «Ամեն հարցում Նարեկը չէր սիրում 2-րդ լիներ, դպրոցից դուրս գալուց, երբ դռների մոտ հավաքված էին լինում աշակերտները, չէր սպասում, բարձրանում էր, 2-րդ հարկի պատուհանից թռնում էր, բոլորը դրա մասին գիտեին, անգամ տնօրենը գիտեր: Պատվոգիր էին տվել Նարեկիս, ուր նշված է՝ «Տարզանի փոքր եղբոր դերակատար», անակնկալ էր, ինքն էլ՝ գնացել էր պատվոգիրը վերցնելու,

կարդացել էր, չէր պատկերացրել, որ իր մասին այդպիսի կարծիք ունեն…»: Դպրոցը ավարտելուց հետո Նարեկը ընդունվել էր համալսարան, տատիկի հետ պլաններ էին կազմել, որ միասին գինեգործությունով են զբաղվելու։ «Գինի պատրաստել շատ էր սիրում, ասում էր՝ միասին կանենք, տատիկ: Ես գյուղում տեղ ունեմ, նույնիսկ կարասներ ունեմ, պահել եմ, ասում էի՝ Նարեկ ջան, նայի, այս կարասները պահում եմ, որ գինի լցնենք: Վերջերս զանգեց ասաց, թե տատիկ, այս տարի հեչ,

սակայն մյուս տարի մի ավտո խաղող կգնես, որ գամ՝ գինի սարքենք: Նպատակները շատ էին…»,– ասում է Նարեկի տատիկը՝ տիկին Երջանիկը: Նարեկի մայրը երկու տարի առաջ է մш հшցել, տատիկը հիշում է, թե թոռը այդ տարիքում իրեն ոնց էր հասուն մարդու նման դրսևորում. «Եկավ, ասաց՝ տատիկ, մամային ասել են՝ հինգ օր ես ապրելու… Շատ մեծ ց шվ ապրեցինք բոլորս, սակայն ինքն այդ հինգ օրն այնպես իրեն դրսևորեց իր

մամայի համար, ոնց որ մի մեծ մարդ, իր քնքշությունը, վերաբերմունքը, մոր գլխի վերևից չէր հեռանում, իսկ մш հվան ժամանակ ես ավելի հասկացա, թե ինքն ինչպիսի մարդ է…»: Նարեկը 2020 թ.-ի հունվարի 29-ին էր զորակոչվել, 1 ամիս անց զինվորական երդման արարողությունն էր: Տիկին Երջանիկը հիշում է, եղանակային անբարենպաստ պայմաններով պայմանավորված, Նարեկը խնդրել էր, որ ընտանիքի անդամները

չգնային զորամաս. «Սակայն գնացինք, գնացինք Լեռնային Ղարաբաղ: Ասացի՝ մայրը չկա, երեխաս պիտի մտածի՝ իր մասին մտածող չկա, ինչ գնով ուզում է լինի, Պիտի գնանք: Այդ օրը մեզ հետ անցկացրեց՝ մեկ օր, առավոտից երեկո, ուրախ էր շատ»: Մինչև պшտ երազմը Նարեկը տանեցիներին խնդրել էր քիմիայի գիրք ուղարկել, տատիկը պատմեց, որ սկսել էր շատ ընթերցել. «Անընդհատ կարդալ էր ցանկանում, քիմիայի գիրք էր ուզում,

շատ ուրախացա, ասացի՝ Նարեկ ջան, դա քեզ շատ է պետք գինին պատրաստելու համար: Ասում էր՝ տատիկ, որ եկող լինի, քիմիայի գիրք կուղարկես, մենք էլ պատրաստվել էինք՝ պասիլկա ուղարկենք՝ դուխիներով, շորերով, միայն կոշիկը չառանք, ասաց՝ ես այստեղ կառնեմ, շատ էր սիրում ֆորմի մեջ լինել, այժն այդ շորերն էլ մնաց: Ասում էի՝ ցա վդ տանեմ, հես է կխաղաղվի, կուղարկենք, մտքումս դրել էի, որ այնքան քաղցր պիտի լցնեի

այդ պասիլկայում, որ ողջ զորամասը ուտեր, բոլորին հերիքեր»: Պшտ երազմական օրերին, Յիւրաքանչյուր անգամ հարազատներին զանգահարելուց Նարեկը վստահեցնում էր, որ ամեն ինչ լավ էր, հորաքրոջ հետ զրուցելու ժամանակ նրան խնդրում էր չհուզվել, չէ՞ որ իր տրամադրությունը բարձր էր։ «Ասաց՝ խոսք եմ տալիս, որ, եթե ամեն բան նորմալ լինի, առավոտյան հենց արթնանամ՝ 1-ինը քեզ կզանգեմ: Հաջորդ առավոտյան զանգահարեց, ասաց՝ ամեն բան նորմալ է, արթնացել ենք, մտածում ենք,

թե ինչ պիտի պատրաստենք, հաց ուտենք: Տրամադրությունը բարձր էր, ես հուզվում էի միշտ, ասում էր՝ մի՛ լացիր, տեսնո՞ւմ ես, թե ինչ բարձր տրամադրություն ունեմ, դու մի լացիր: Մինչև ծառայության մեկնելը ընկերների հետ Արցախ էր գնացել և սիրահարվել էր Արցախին, ասում էր՝ ես ցանկանում եմ Արցախում ծառայել… Անհամբեր սպասում էր, որ այս կարանտինային վիճակը

դուրս գար, որ քաղաք գնար»,– հիշում է Նարեկի հորաքույրը: Նարեկի հորաքույրը մինչև այսօր տպավորված է եղբոր տղայի զինվորական երդման արարողությամբ. «Նարեկս երդման արարողության ընթացքում այնքան հպարտ էր ասում իր խոսքերը, համոզված էինք, որ, եթե առիթ լինի՝ ինքը հաստատ հայրենիքը կպшշտ պանի, սակայն չգիտեինք, որ այսպես կարճ կտևի…»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *