«Լավ տրամադրված եմ ճանապարհել». Լուսինե Երնջակյանը` ամուսնու` Արշո Հարությունյանի առաջնագիծ մեկնելու մասին

իր ընթերցողներին հայտնել է, որ դերասան Բաբկեն Չոբանյանը պատերազմի առաջին օրերից առաջնագծում է, դերասան, ռեժիսոր Արշո Հարությունյանը միացել է նրան:
Tert.am Life—ի հետ զրույցում Արշոյի կինը` Երևանի կամերային թատրոնի ռեժիսոր Լուսինե Երնջակյանը, հայտնեց, որ
Բաբկենը կարճ ժամանակով վերադարձել էր Երևան, պետք է կրկին մեկներ ռազմաճակատ, Արշոն նրա հետ մեկնել է:
«Երեկ երկուսով մեկնեցին: Արշոն ևս որպես կամավոր է գնացել: Ես էլ լավ տրամադրված ու վստահ հաղթանակին` ճանապարհել եմ իրեն: Մարտական եմ տրամադրված, այլ ճանապարհ չկա»,-ասաց նա:


