Պուտինը մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամատության գոտում առկա իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մարդիկ են մահանում: Մոսկվան հույս ունի, որ կրակը կդադարեցվի ամենամոտ ժամանակում»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել հնարավորինս շուտ դադարեցնել կրակը: Նա հայտարարել է, որ Ղարաբաղում տեղի ունեցողը ողբերգություն է, Ռուսաստանում շատ են անհանգստանում դրա համար. «Սա ողբերգություն է, քանի որ Հայաստանում, Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում ապրում են մեզ ոչ օտար մարդիկ»,-ասել է նա: Պուտինը նաև հիշեցրել է, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանում ապրում է մոտ 2 միլիոն ադրբեջանցի ու ավելի քան 2 միլիոն հայ: ՌԴ նախագահ  հայտնել է, որ մշտական կապի մեջ է գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed