Երեք մեքենայի մասնակցությամբ վթար Կոտայքի մարզում․ կա զոհ

Նոյեմբերի 4-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Նոր Գեղի-Նոր Հաճն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են 2 Opel և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վիրավորին ու մահացածին ավտոմեքենաներից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *