Առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ․ ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։
«Այսօր ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների թիվը մոտենում է երկու հազարի: Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելիին (զոհվել և վիրավորվել են), իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ:

Ի դեպ, այդ ահաբեկչական խմբավորումներին մարտերի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները ուղարկում են առջևից՝ թիկունքից զենքի ուժով վերահսկում նրանց շարժերը, նահանջի պարագայում՝ կրակում:

Սա մեր վերջին պատերազմն է, և կռվելու ենք մինչև վերջ:

՛Հ.Գ. Այս տեղեկատվությունը սիրիացի օգտատերերի շրջանում տարածելը խրախուսելի է, քանի որ Արցախի խաղաղասեր բնակչության դեմ կռվող ահաբեկիչների հարազատները պարտավոր են իմանալ ճշմարտությունը»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed