Շահումյանի շրջանում հակառակորդը կիրառել է РСЗО տեսակի հրթիռ

Շահումյանի շրջանում հակառակորդը կիրառել է РСЗО տեսակի հրթիռ

Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը, իսկ Շահումյանի շրջանում կիրառել են РСЗО տեսակի հրթիռ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։

ՀՕՊ

Նշենք նաև, որ ՊԲ զինվորները 4 հոգով ներթափանցել են հակառակորդի թիկունք, ոչնչացրել դասակի ողջ անձնակազմին։

Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային ուղղությամբ վերջին օրերին տեղ գտած բազմաթիվ հերոսական դրվագներից մեկում իրենց անունը փառքով են պսակել ՊԲ-ի զինծառայողներ Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանեսյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը:

Վերջինները 4 հոգով ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող հետ են վերադարձել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *