Ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել, 13-ամյա Ռոբերտը 5 օր կոմայի մեջ է եղել, վերջերս է դուրս եկել (ֆոտո)

13-ամյա Ռոբերտը 5 օր կոմայի մեջ է եղել, վերջերս է դուրս եկել, բայց շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում են Միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

«13-ամյա Ռոբերտը 5 օր կոմայի մեջ է եղել, վերջերս է դուրս եկել, բայց շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Նա և իր ընտանիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել իրենց տնից՝ Մարտակերտից, որը Ադրբեջանը հրետակոծում էր, սակայն, ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել: Ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ են ունեցել, ամենից շատ տուժել էր Ռոբերտը:

Լուսանկարիչ` Արեգ Բալայան»,- հայտնում են տեղեկատվական կենտրոնից:

https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FArmenianUnifiedInfoCenter%2Fposts%2F807839276718668&show_text=true&width=552&height=604&appId

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *