Հայկը հավերժ սիրահար էր ու դեռ մանկուց սիրում էր միայն մեկին, իսկ նրա վերջին գրառումն էր… զո հված Հայկ Սահակյանի մորեղբոր ՀՈւԶԻՉ գրառումը

{"subsource":"done_button","uid":"93475B61-58B8-41E6-B6E4-67E70F9C6E58_1602584833968","source":"share_action_sheet","origin":"unknown","source_sid":"93475B61-58B8-41E6-B6E4-67E70F9C6E58_1602587838306"}

Հայկս հերոս է, ով իր մա հու կռիվն է տվել Հադրութում, խոցել թշնամուն բազմիցս: Սեփական կյանքով փրկել ընկերոջ կյանքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում է գրել թշ նամու դեմ ծավալված մարտերի ընթացքում նահ ատակված զինծառայող Հայկ Սահակյանի քեռի

Արմեն Հովհաննիսյանը: «Կարոտն օր օրի ավելի է մեծանում, որքան էլ փորձում եմ ինձ շեղել, գրառումներ անել, ժպտալով խոսել, միևնույն է… սիրտս ու հոգիս են լուռ, միևնույն է ամեն բացվող օրվա հետ աչքս դռանն է: Հույսը վերջում է մե ռնում, նույնիսկ այն դեպքում, երբ հողին ես հանձնել հերոսիդ, երբ քո աչքով ես տեսել այդ ամենը: Հույսը վերջում է մե ռնում, սպասումը՝ երբեք: Հայկ, քեզ

միշտ եմ սպասելու, տղես: Քո խենթ ու բարի բնությունը պակասում է բոլորիս: 19 տարիների ընթացքում Հայկն այնքան բան փոխեց թե՛ մեր և թե՛ ընկերների կյանքում, որ նկարագրելու չէ: Այդքան հոգատար մարդ անհնար էր գտնել: Երբ ընկերներին, ծանոթներին և նույնիսկ անծանոթներին մի բան էր պատահում, մշտապես վազում էր օգնության:

Չէր մոռանում նաև դիմել բժիշկ մայրիկի օգնությանը: Ասում էր՝ մամ, ոչինչ, որ հոգնած ես, հանուն ինձ օգնիր: Հայկը կատակասեր էր…չափազանց կատակասեր: Նույնիսկ ամենատխուր լուրը հայտնելիս ժպտում էր: Հայկը երբեք չէր սիրում դպրոցական դասերը, միշտ բողոքում էր, սակայն ինչպիսի եռանդով էր կարդում գրքերը, որոնք իրեն հետաքրքրում էին: Ինքնուրույն սովորեց վարժ հաղորդակցվել ռուսերենով

և հայերենով, սովորեց մաթեմատիկա և ֆիզիկա: Միայնակ պարապեց և ընդունվեց համալսարան: Ամենից շատ ցանկանում էր դառնալ ինժեներ: Ասեցինք՝ Հայկ, գնա համալսարան, նոր բանակ կգնաս: Մերժեց, բա թե պարտք ունեմ հանձնելու: Կատարեց հերոսաբար: Վերջին գրառումն էր բանակ գնալուց առաջ՝ Կմե ռնեմ հանուն ձեզ: Մենք բոլորս սպասում էինք նրա վերադարձին և

նշանադրությանը: Հայկը հավերժ սիրահար էր ու դեռ մանկուց սիրում էր միայն մեկին: Հայկը եղբոր հետ պայմանվորվել էր. բա թե ես տղա կունենամ անունը Գևորգ կդնեմ, դու էլ տղուդ անունը՝ Հայկ: Գևորգս շուտով որդի կունենա: Հայկը անչափ աշխատասեր ու հասուն մարդ էր: Սիրելիի համար նվեր էր ցանկացել գնել, որպեսզի ոչ մեկիս չանհանգստացնի, գնացել ու թաքուն բեռնակրի աշխատանք էր արել:

Հայկս, դու գնացիր ու սրտիս մի մասը հավերժ դատարկվեց: Քույրս ասում է՝ թող որդիս վերջին զո հը լինի ու հաղթանակենք տվյալ պա տերազմում: Հաղթել ենք, անկասկած հաղթել: Հավերժ փառք ու պատիվ մեր զինվորներին: Կոտրվել չկա, մենք պետք է ապրենք խաղաղ երկնքի տակ»,-գրել է Հայկ Սահակյանի քեռին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *