ՏԵՍԱՆՅՈՒԹ. 670 չպայթած զենք-զինամթերք՝ Ստեփանակերտում


«31-ամյա Արայիկ Հովհաննեսի Սաֆյանը և 36-ամյա Գեղամ Սերժիկի Սաֆյանը շատ համեստ, քչախոս տղերք էին»,- 168.am-ի հետ զրույցում Արցախում զոհված հորեղբոր տղաներին այսպես նկարագրեց նրանց մյուս հորեղբոր որդին՝ Արամ Սաֆյանը:

Նրա փոխանցմամբ՝ Արայիկը շատ է սիրել զինվորականի մասնագիտությունը, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

«Համալսարանն ավարտել և ծառայում էր հայոց բանակում:  Ապրում էր ծնողների հետ, ունի իրենից մեծ եղբայր, որն ամուսնացած է, առանձին է ապրում, բայց հաճախ էր իրենց տանը լինում: Արայիկն ամուսնացած չէր, նոր էր մի աղջկա հավանել, դուրն եկել էր, ուզում էր առաջին քայլերը կատարել, այն էլ չստացվեց…»,- ասաց զոհվածի հորեղբոր որդին:

Նրա խոսքով՝ Արայիկը վերջին անգամ հոր հետ է խոսել՝ զոհվելու օրը.

«Զոհվելուց 1-2 ժամ առաջ հոր հետ է խոսել, 10.10.2020թ. ժամը առավոտյան 7-ի սահմաններում, ասել է՝ ամեն ինչ նորմալ է»:

Արամ Սաֆյանը պատմեց նաև մյուս հորեղբորորդու՝ Գեղամի մասին, ասաց, որ նա ամուսնացած էր, ունի 1 աղջիկ:

«Աղջիկը 3-4 տարեկան է, ապրում էր առանձին, նոր էր բնակարանը գնել, վերանորոգել էր, բայց չհասցրեց վայելել, դեռ բնակարանամուտն էլ չէր նշել, ուղղակի տեղափոխվել էին: Ունի հայր, մայր և իրենից փոքր 2 եղբայր: Գեղամն էլ էր ծառայում բանակում, պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո որոշել էր շարունակել ծառայությունը: Եթե չեմ սխալվում՝ Գեղամի հետ խոսել եմ ամսի 6-ին, ասաց՝ «լավ ենք, ուղղակի անձրև է ու ցուրտ», շատ կարճ ենք խոսել՝ հասկանալի պատճառներով: Դրանից հետո Գեղամը կնոջ հետ էլ է խոսել, եղբոր հետ էլ, իմ տեղեկություններով՝ վերջին զանգը եղել է ամսի 8-ին»,- ասաց Արամ Սաֆյանը:

Նրա խոսքով՝ Արայիկ և Գեղամ Սաֆյաններին Երեկ հուղարկավորել են Սիսիանի պանթեոնում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *