Շոյգուն Թուրքիայի ՊՆ-ին փոխանցել է մտահոգությունն ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն անհանգստացնում են Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու մասին տեղեկությունները»,- այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Գերատեսչությունում հավելել են, որ այդ մտահոգությունը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին՝ երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Source: https://armlife.am/news/125406.html?fbclid=IwAR1VkER3GVlJd_y-MLvS9Xg9FbEMTec5mTB7BjXPjURZeKrZc1TXPEZff5M

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *