ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ևս երկու սան իրենց կյանքն են նվիրել հայրենիքին

Արտակարգ իրավիճակների նախաչաչությունից տեղեկանում ենք.

«Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու և հայրենիքի սահմանների պաշտպանությունն ապահովելու գործում իրենց կյանքն են նվիրել Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ևս երկու սան՝ Գոռ Ղարաջյանը եւ Գևորգ Մուրադյանը։

Գոռը սովորում էր բակալավրի կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության հեռակա բաժնում, Գևորգը միջին մասնագիտական կրթական ծրագրի 2016-2019 թթ. շրջանավարտ էր։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված հերոսների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *