«Նիկոլի տղուն փնտրողներ, մի հատ խոշորացույց վերցրեք ու եկեք…» Աշոտ Փաշինյանը դիրքերում է՝ մարտական ընկերների հետ

Ինչպես հայտնի է, մի շարք կամավորականների հետ այս օրերին ճակատ է մեկնել նաև անձամբ վարչապետի տղան՝ Աշոտ Փաշինյանը:

Աշոտի՝ ճակատում գտնվելու փաստը որոշ շրջանակների ու թերահավատ անձանց կողմից անհարկի շահարկումների թեմա է դարձել: Աշոտը հնարավորինս համեստ է իրեն դրսևորում, և ինչպես զինծառայության, այնպես էլ կամավորագրվելու ընթացքում իրեն չի առանձնացնում մյուսներից և այդ մասին չի խոսում,

չնայած որ նրա անվան շուրջ բազմաթիվ ու տարատեսակ ասեկոսեներ են պտտվում: Սակայն Աշոտի ընկերներից մեկը, ով այս պահին նրա կողքին է մարտի դաշտում, մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ մեկ դրվագում մարտական ընկերներ են իրար հետ: Նրանց հետ է նաև Աշոտը:

Լուսանկարին կից Աշոտի մարտական ընկերը պատվիրել է հետաքրքրասերներին և ինտրիգներ որոնողներին, ովքեր փնտրում են Նիկոլի որդուն, որ լուսանկարին ուշադիր, խոշորացույցով նայեն և գտնեն Աշոտին. նա նստած շարքի մեջ ձախից դեպի աջ երկրորդ մարտիկն է:

աղբյուր՝http://blogernews.ru/archives/3662?fbclid=IwAR0NXqUEnwOjWGT_PRl9V09scREPX3sWloTiCjn9D7XnzHOizqmhkgCDi1Y

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *