Գիտեմ՝ երկնքում ժպիտը դեմքիդ «Հայերեն ես պարում»․ Սոֆյա Հովսեփյան

ն:

Փամբակի ճամբարում իմ խմբից էր Գևորգն ու իր նման ինչքան ակտիվ ու ժիր տղաներ կային՝ կենսուրախ, հումորով ու առույգ: Մի օր եկավ, ասաց.

-Ընկեր Սոֆյա, դատավորի, որ ընկեր Արտակը թողնի պարենք:
– Ի՞նչ պետք է պարես Գևորգ ջան, որ դասավորեմ:
-Դուք դասավորե՛ք կտեսնեք:

Դե ընկեր Արտակի հետ խոսեցի, տղաներով միացրեցին ու Գևորգս սկսեց «Լեզգինկա» պարել: Շատ սիրուն էր պարում, բայց հենց ավարտեց, եկավ հարցրեց.

-Հը, ընկեր Սոֆյա լավ պարեցի՞:
– Շա՜տ սիրուն, բայց հայ տղեն պետք է «հայերեն պարի»:
-է՜, էլ չսկսեք:

Իրար հետ սկսեցինք պարել , եթե ճիշտ եմ հիշում քոչարի:

Խումբը գնաց, բայց մնաց ամուր ու բոլորն ընկերներ դարձան, ամեն մեկը մի մարզից, մի գյուղից ու քաղաքից:

Մի տարի անց դիմորդ էր ու պատահական հանդիպեցի թիվ 20 դպրոցի պարիսպների մոտ:

– Բարև ընկեր Սոֆյա, քննության եմ, կօգնենք չէ, որ լավ հանձնեմ, պիտի գնամ Ռուսաստան սովորելու:
– Գևորգ, բայց կվերադառնաս չէ՞:
– Հա, հերս չի թողնի մնամ, գնամ սովորեմ ու գամ:

Հաջորդ օրը նայում էի ցուցակը, անցել էր մեկ -մեկ գրում էի: Փաստորեն սովորել, վերադարձել էր հայրենիք ու սպա էր Մատաղիսում:

Գևորգ ջան հայոց լեռներում հայերեն պարելով անմահացար :

Նկարը տեսա ու չէի ուզում հավատալ , որ ճիշտ եմ ճանաչել: Երանի՜, չհարցնեի:

Գիտեմ՝ երկնքում ժպիտը դեմքիդ «Հայերեն ես պարում»:

Հանգչիր խաղաղությամբ»,-գրել է նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *