«Շատ վատ երևույթ եմ տեսնում՝ քննարկումներ այստեղ եկող արցախցիների մասին». ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ վատ երևույթ եմ տեսնում՝ փաբլիք քննարկումներ էստեղ եկող արցախցիների մասին։ Մարդիկ սթրեսի մեջ են, տուն-տեղ կենցաղ, սովորական կյանք՝ ամեն ինչ կորցրել են, անորոշություն, ֆինանսական բարդություններ, շատերի ամուսիններն էլ հարյուրավոր կիլոմետրեր հեռու առաջնագծում, լուր չունեն։ Կարող են և հուզական լինել, և ոչ սթափ, և տարօրինակ։ Մի քիչ ըմբռնումով մոտեցեք, դուք չգիտեք տենց ճգնաժամային իրավիճակում հայտնվելուց ձեզ ոնց կպահեք։ Վերջ ի վերջո ձեզ հիշեք մարտ ամսին մի մեքենա զուգարանի թուղթ տուն կրելուց ու խանութները քովիդի վախից դատարկելուց։ Սիրուն չի, միʹ արեք տենց բաներ։ Կամ միʹ օգնեք, կամ միʹ բամբասեք հետո»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed