ՖՈՏՈ․ Արցախի բնակչության նկատմամբ զինված հարձակման հետևանքները

Արցախի բնակչության նկատմամբ զինված հարձակումների առաջին օրից՝ սեպտենբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերն իրականացնում են համակարգված ու լայնածաված թիրախային զինված հարձակումներ խաղաղ բնակավայրերի ու քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների, լրագրողների նկատամբ, դաժանություններ ու ահաբեկչական մեթոդներով արգելված զինատեսակների օգտագործում, այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այս ամենը փաստագրված ու անհրաժեշտ վերլուծությամբ մանրամասն ներկայացված է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի 2-րդ միջանկյալ զեկույցում, որը նվիրված է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագություններին:

Կից տեղսդրում եմ զեկույցից մի քանի լուսանկար, որոնց բոլորի հրապարակման համապատասխան համաձայնությունները Արցախի գործընկերս սահմանված կարգով ստացել է», – գրել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *