Խաչիկը մինչև վերջին շունչը կռվել ու ընկել է կռվի դաշտում, պետք է արձակուրդ գար, բայց անընդհատ հետաձգվում էր

Արցախի պաշտպանության բանակը հոկտեմբերի 8-ին ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անուններում հրապարակեց նաև Խաչիկ Սահակյանի անունը։

Խաչիկն օրեր անց՝ նոյեմբերի 4-ին, կդառնար 19 տարեկան։

Նա սովորել է Շիրակի մարզի Աշոցքի շրջանի Փոքր Սարիար գյուղի միջնակարգ դպրոցում։ Տան միակ տղան է եղել, ծնողներին օգնել ամեն գործում։

«8 ամսվա ծառայող էր։ Խաչիկը կռվի ամենթեժ պահին վիրավորվել է, բայց մինչև վերջին շունչը կռվել է ու ընկել կռվի դաշտում։ Մեզ իր հետ կռվող զինվորներից են պատմել։ Պետք է արձակուրդ գար, բայց անընդհատ հետաձգվում էր։ Կարոտը սրտում զոհվեց։ Ինքը զոհվեց, որ մենք ապրենք»,-Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց Խաչիկի հարազատներից Աշոտ Մինասյանը։

Նրանց խոսքով՝ տղայի համար ծնողներից հետո ամենաթանկ մարդը հորաքույրն է եղել, ով էլ առաջինն է իմացել նրա մահվան լուրի մասին։  «Խաչիկից տեղեկություն չկար։ Հորաքույրը շատ դժվարությամբ կապնվում է ու ասում են՝ «Ձեր տղան աչքիս առաջ ընկավ հերոսի մահով»»,-պատմում է Մինասյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *