Աննա Հակոբյանը ամուսնու` Արցախ այցից տեսանյութ է հրապարակել

Աննա Հակոբյանը ամուսնու` Արցախ այցից տեսանյութ է հրապարակել22:27, 06.10.2020Տարածաշրջան:ՀայաստանԱրցախԱդրբեջան
Թեմա: Քաղաքականություն

ՀՀ վարչապետի տկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել ամուսնու` Արցախ այցից եւ գրառում կատարել:

«Երբ գտնվում ես ժամեր շարունակ անդադար հրթիռակոծվող քաղաքում, և այդ ընթացքում նույնիսկ ապաստարանում չես, այլ շատ խոցելի վայրում:

Երբ գիտակցում ես, որ քեզ հետ Ստեփանակերտ եկած երեք փխրուն աղջիկների, որդուդ և քո կյանքը, այնպես ինչպես Ստեփանակերտի հազարավոր խաղաղ բնակիչների կյանքը մազից է կախված, և ամեն վայրկյան իրավիճակը կարող է անշրջելի դառնալ:

Երբ ամուսինդ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը, նույն այդ հրթիռների տակ, այնուամենայնիվ, հասնում է Ստեփանակերտ, արձանագրում ես, որ վերմարդկային հովանավորչության տակ ենք գտնվում որպես ազգ և պետություն:

ԵՎ մեզ արդեն այլ բան չի մնում, քան վերջնական ՀԱՂԹԱՆԱԿՆ արձանագրելը»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *