Ալիևը հայտարարեց, որ ԼՂ հակամարտության կողմերը դուրս եկան քաղաքական կարգավորման փուլ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը դուրս են եկել քաղաքական կարգավորման փուլ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։ Երեկ Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությամբ՝ այսօր 12:00-ից կողմերը պետք է հայտարարեին հումանիտար հրադադար: Ադրբեջանը, սակայն, հավատարիմ չմնաց պայմանավորվածությանը:

Հակառակորդը խախտել է հրադադարը՝ 12:05-ին գրոհ ձեռնարկելով Կարախամբեյլիի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈւ-ն կրակի տակ է պահում Հադրութը՝ միաժամանակ կեղծ տեղեկություններ տարածելով հայկական ԶՈւ կողմից «Թարթառին և Աղդամին կրակելու» մասին: Այս լուրը ՀՀ ՊՆ-ն հերքել է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *