Ինչ իրավիճակ է Արծվանիկ համայնքում ԱԹՍ-ի հարվածից հետո

Քիչ առաջ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին։ Կան զոհեր և վիրավորներ, սակայն րոպեններ անց հավելել, որ Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը։
Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։
Կա մեկ զոհ։

Այս կապակցությամբ ArmLur.am-ը կապ է հաստատել Սյունիքի մարզի Արծվանիկ համայնք՝ պարզելու համար, թե ինչ իրավիճակ է այնտեղ։
Արծվանիկի համայնքապետարանից մեզ հայտնեցին, որ համայնքում ամեն ինչ նորմալ է, խուճապային տրամադրություններ չկան։ Բնակիչների ոգին մարտական է։

Լիդա Եղիազարյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *