Աշխատանքի Էի Գնում 28 Համարի Ավտոբուսով, Երբ Մի Կնոջ Զանգ Եկավ. Տղան Էր՝ Առաջնագծից. «Ժողովուրդ, Խնդրում Եմ Չաղմկեք, 5 Օր Տղայիս Հետ Չեմ Խոսել..»

28 համարի ավտոբուսով աշխատանքի էի գնում: Ինչպես միշտ՝ բոլորը լարված, խոսում էին նույն թեմայով, վարորդը միացրել էր ռադիոն, որտեղ կրկնում էին երեկվա նորությունները: Հանկարծ մի կնոջ հեռախոսին զանգ եկավ, կինը հուզված բոլորին խնդրեց, որ չաղմկեն. «Տղեսա զանգում, 5 օր հետը չեմ խոսացել ժողովուրդ, խնդրում եմ չաղմկեք»: Բոլորս շունչներս պահեցինք: «Բարև տղես, ո՞նց ես. հա ցավդ տանեմ, 5 օր լուր չունեի քեզանից, արդն խելագարվում էի..

Չէ, բաներ մի պատմի առաջնագծից. Արծունը քանի անգամ ասեց՝ չի կարելի.. դու կարևորը ասա, որ լավ ես, ինձ դա ա պետք.. լսի հո հո չես մրսե՞լ… սպաներին կլսես, չվիճես հանկարծ իրանց հետ, իրանց ավագ ընկերոջ պես վերաբերվի.. Մեռնեմ ջանիդ, ամբողջ մանկության ընթացքում ես ու հերդ ենք քեզ պաշտպանել, հիմա դու ես մեզ պաշտպանում, բալես, հայրենիքդ ես պաշտպանում, էն էլ ումից.. էս երբ էսքան մեծացար, զգույշ կլնես, իմացի ես ու հերդ սպասում ենք քեզ. իմացի սպասող կա քեզ բալես, մի ամբողջ ազգ ա սպասում քեզ, ձեզանից յուրաքանչյուրին..

Հա գիտեմ, երկար մի խոսա, էլի կզանգես, երբ հարմարացնես, էնքան որ ձայնդ լսեմ՝ ինձ հերիք ա.. Համբուրում եմ, մի ամբողջ ավտոբուս ա քեզ համբուրում, մի ամբողջ ազդ, հերոս ջա՛ն»: Հուզված անջատեց հեռախոսն ու, արցունքները կոկորդում խեղդելով, հպարտությունից հուզված բարձրաձայն շնորհակալություն հայտնեց ուղևորներին՝ փոխանցած բարեմաղթանքների համար:

Ես հոգուս խորքում միայն մի բան էի խնդրում Աստծուց. թող որ հաջորդ անգամ էս զանգը կրկնվի արդեն խաղաղ պայմաններում ու թող, որ հաջորդ զանգը սկսվի այս խոսքերով. «Մամ ջա՜ն, վերջացա՜վ.. հաղթել ե՜նք..»:

աղբյուր՝https://live49media.coWidQ1I

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *