Կարևոր. Ֆրանսիական կողմը հայտնել է Արցախում հրադադարի կնքման ժամկետը

Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 9-ին ծրագրված հանդիպման ֆոնին Ֆրանսիայում հույս ունեն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շուտափույթ հրադադար կհաստատվի: Ելիսեյան պալատը հաղորդում է, թե Ղարաբաղում առաջիկայում կարող է հրադադար հաստատվել։ «Ֆրանսիայի նախագահը երեկ երեկոյան վերստին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ, այսօր առավոտյան՝ Ադրբեջանի նախագահի։ Կողմերը գնում են դեպի կրակի դադարեցման», — France-Presse-ին ասել են նախագահական նստավայրից։ «Հրադադարը կարող է հաստատվել այս գիշեր, կամ՝ վաղը, թեև իրավիճակը տեղում մնում է անկայուն», — հավելել է Էմանյուել Մակրոնի խոսնակը: Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել էր կողմերին «դադարեցնել կրակը մարդասիրական նկատառումներով՝ գերիների փոխանակման ու զոհվածների աճյունները հանելու համար»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *