ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ թշնամին աչքիդ առաջ ջախջախվում է, դա մի ուրիշ զգացողություն է. ինչպես է վիրավորվել Ապրիլյան պատերազմի հերոսը

Ապրիլյան պատերազմի հերոս, ապագա բժիշկ Արթուր Գինոսյանի սխրանքների մասին շատ է խոսվել: Ստացել է բազում մեդալներ, պարգեւատրումներ հայրենիքին մատուցած ծառայությունների համար, ինչի մասին չի սիրում խոսել, համեստորեն նշում է, որ յուրաքանչյուր զինվորի պարտքն է:

Արթուրը չգիտեր, որ Ապրիլյան պատերազմից 4 տարի անց  պետք է կրկին վերադառնա այն նույն դիրքերը, որտեղից , որ վերադարձել էր հաղթանակած, քանի որ զոհասեղանին դրված էր հայրենիքի փրկության հարցը: Արթուրը մահապարտ ջոկատի իր ընկերների հետ պատերազմի առաջին իսկ օրվանից մեկնել է առաջնագիծ, ապա վիրավորվել է թշնամու արձակած արկերից:

Արթուրի հետ հայրենիքի պաշտպանության համար զինվորագրվել է նաեւ նրա հայրը, ով օր առաջ սպասում է, թե երբ է մեկնելու Արցախ որդու կիսատ թողածը շարունակելու:

Ապրիլյան պատերազմի մասնակիցը մեծ հպարտությամբ եւ հուզմունքով է հիշում, թե ինչպես է խրամատում կանգնած 18 տարեկան զինվորը անկոտրում կռվում թշնամու վարձկանների դեմ. «Իրենք էին մեզ դուխ տալիս, ոչ թե մենք» ժպիտով հիշում է Արթուրը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *