ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵԱՀԿ ՄԽ-ի առաջարկները մնում են բանակցությունների սեղանին. նախատեսվում է 5 շրջանների ազատում. Լավրով

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քաղաքական կարգավորում հնարավոր է, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները մնում են բանակցությունների սեղանին: Այս մասին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Իհարկե, քաղաքական կարգավորումը հնարավոր է: Առաջարկները, որոնք մշակել են եւ շարունակում են մշակել համանախագահները, մնում են բանակցությունների սեղանին, եւ դրանց բովանդակությունն արդեն հայտնի է. դա ԼՂ շուրջ շրջանների փուլային, աստիճանաբար ազատումն է՝ պահպանելով եւ ապահովելով Ղարաբաղի անվտանգության երաշխիքները, նախքան կորոշվի Ղարաբաղի վերջնական կարգավիճակն ու Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հուսալի կապը»,-ասել է նա:

Հայաստանի հետ հուսալի կապի մասին հստակեցնող հարցին, թե արդյոք նկատի ունի երկու շրջան՝ Լաչինի միջանցքը, Լավրովը նշել է. «Բոլոր պայմանավորվածությունները, որոնք քննարկվել են վերջին շրջանում եւ ընդունվել երկու կողմից, ենթադրում էին, որ առաջին փուլում նախատեսվում է 5 շրջանների ազատում, իսկ երկրորդ փուլում՝ երկու շրջանների պահպանմամբ, Ղարաբաղի կարգավիճակի սահմանում: Առաջին փուլում բոլոր հաղորդակցությունները, տնտեսական կապերը, տրանսպորտային շփումները պետք է արգելափակվեին եւ խաղաղապահներ տեղակայվեին, որոնք կերաշխավորեին մարտական գործողությունների դադարեցումը: Խաղաղապահներ տեղակայելու մեխանիզմը պետք է մտցվեր փաստացի շփման գծում, դա 5 շրջանը չէ, որը պետք է փոխանցվեր առաջին փուլում՝ համաձայն առաջարկների: Այժմ եթե ոչ խաղաղապահները, ապա ռազմական դիտորդները պետք է այնտեղ լինեին: Ճիշտ կլիներ, եթե դա լինեին մեր ռազմական դիտորդները, սակայն վերջնական խոսքը կողմերինն է»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *