Պե՞տք է վարչապետը տա հրաժարական, թե ոչ

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

Կարծում եմ, հիմա տեղի է ունենում իրավիճակից բխող բնականոն գործընթաց, այո` գուցե նաև շատ դեպքերում բարոյականության և ազնվության, անկեղծության սահման անցնող, բայց դա էլ վերջին հաշվով բնական է, ոչ մի հանրություն միայն հրեշտակներից չէ, որ կազմված է: Այդ գործընթացոմ բնականաբար հնչում են պարտության համար պատասխանատվության կոչեր, հնչում են իշխանությունից նախկին իշխանություն, նախկին իշխանությունից ներկաներ, այլ ուժերից իշխանություն և այսպես շարունակ մեղադրանքներ, ու նաև վարչապետի հրաժարականի կոչեր: Պետք է ասեմ, որ, եթե օրինակ 10 կամ 20 դիրքի համար հնարավոր էր 4 տարի տորպեդահարել Սերժ Սարգսյանին, ապա 9 շրջանի համար Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջելը միանգամայն բնական ու տրամաբանական քաղաքական իրղություն է: Ես չեմ մտնում հիմա իրավճակի դետալների մեջ, պատճառների մեջ, և կամ նրա մեջ, թե ինչ ենք ունենալու այս համաձայնագրի իրականացման գործընթացի վերջնարդյունքում: Որովհետև իմ գնահատմամբ կա այդուհանդերձ այդ վերջնարդյունքի բոլորովին այլ ընթացքի հավաականություն, քան այն, ինչ գրված է, թեև գուցե սխալվում եմ: Բոլոր դեպքերում, ստեղծված իրավիճակում թիվ մեկ պատասխանատու անձի հրաժարական պահանջելը միանգամայն նորմալ է: Այլ հարց է, թե արդյո՞ք պահանջողներն իրենք իրապես կուզեն ստանձնել պատասխանատվություն և կառավարում:

Էստեղ ես խիստ կասկածում եմ, կամ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե նրանք կունենան երաշխիք, որ համաձայնագիրը չի իրականացվելու և մնալու է պատերազմի արդյունքում ստեղծված նոր ստատուս-քվոն, այսինքն այլ սահմանի փոփոխություն տեղի չի ունենալու և դա հնարավոր է թողնել իշխանության պատասխանատվության վրա, և նաև հետո փաստորեն համաձայնագրի չիրացումը, այսինքն դրանով նախատեսված մյուս շրջանների հանձնումը մատուցել որպես իրենց հաջողոթյուն:

Եթե չկա այսպիսի որևէ երաշխիք, իսկ այն կարծում եմ կարող է տալ միայն Ռուսաստանը, ապա չեմ կարծում թե որևէ քաղաքական ուժ այս իրավիճակում կցանկանա գալ իշխանության մինչև համաձայնագրի ամբողջությամբ իրագործումը: Այլապես գալով, ստանձնելու է դրա իրագործման պատասխանատվություն, ինչը որևէ մեկը չի ցանկանա: Ըստ այդմ, հրաժարականների պահանջները բնական քաղաքական դրսւերում են: Ովքեր այսօր խոսում են այդ պահանջների դեմ, մեծ մասը հավատացած եմ` իրենք կպահանջենին, եթե վարրչապետը լիներ ասենք Սերժ Սարգսյանը կամ որևէ այլ անձ: Պե՞տք է վարչապետը տա հրաժարական, թե ոչ: Այս հարցին պատասխանելը ինձ համար բարդ է և կարծում եմ այս առումով շատ կարևոր է երկու բան` ամեն ինչ պետք է որոշվի հասարակության ձայնով և դրա արտահայտման հստակ մեխանիզմով, և մյուսը` ոչինչ չպետք է խաթարի Հայաստանի կառավարումն ու կայունությունը, առնվազն հանուն հայկական բանակի, որին այս պահին պետք է փայփայել առավել քան երբևէ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *