Պակիստանից և Աֆղանստանից գրոհայինների երկու խումբ տեղափոխվում է Ադրբեջան

Պակիստանից և Աֆղանստանից գրոհայինների երկու խումբ տեղափոխվում է Ադրբեջան: Այս մասին հայտնել են Ստամբուլում @wargonzo-ի աղբյուրները, որոնք առաջինն են պատմել Ադրբեջանում սիրիացի վարձկանների առկայության մասին։ Տեղեկությունը հաստատվել է։
     Այսպիսով, ի լրումն Նարիշկինի հայտարարության, նրանք հաստատում են հետևյալը. «Բացի սիրիացի «ջիհադիստներից», Բաքուն պատրաստվում է ղարաբաղյան ճակատում ռազմական գործողության համար ներգրավել մինչև 1000 գրոհայինների Կենտրոնական Ասիայից:
     Խոսքը Պակիստանից և Աֆղանստանից վարձկանների մասին է։
     Բաքուն, բացի Թուրքիայից, սերտ կապեր ունի Իսլամաբադի հետ՝ հենց ռազմական ուղղությամբ։ Պակիստանում Ադրբեջանը զենք է գնում և առանձին մարզում ռազմական մասնագետների։
     Իր հերթին, Ստամբուլում աղբյուրը այդ գրոհայինների տեղափոխումը բացատրում է նրանով, որ ադրբեջանցի զինվորականները չեն կարողանում հաղթահարել դաժան մարտերը, որոնք շատ անգամ հասնում են ձեռնամարտի։ Մոտիվացիան բացակայում է։ Այլ են «ջիհադականները», որոնք պատրաստ են մեռնել ծայրահեղ կրոնական համոզմունքների համար։
     Բացի այդ, Ալիևի և Էրդողանի միջև որոշակի թյուրըմբռնումներ են առաջացել։ Ալիևը չի կատարել Թուրքիայի նախագահին տված խոստումը՝ պատերազմն ավարտել բլից-կրիգով

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *