Ինչպե՞ս ստիպել, որ տղամարդը սիրահարվի քեզ. 15 խորհուրդ հոգեբաններից

Տղամարդուն իրենց սիրահարեցնելու փուլում շատ կանայք մեկ կոպտագույն սխալ են գործում. Նրանք չափազանց շատ են ձգտում նվաճել նրան: Բայց նրան դա պետք չէ: Նրան պետք է քո մեջ տեսնել հետաքրքիր, ինքնավստահ կնոջ: Իսկ հմայելու գաղտնիքը քո մարմնի լեզվի, հումորի զգացման, քո հայացքների մեջ է:

1. Հաճելի եղիր ու հաճախ ժպտա

Տղամարդկանց գրավելու ոսկե կանոնը պոզիտիվ լինելն ու կյանքը սիրելն է: Դա նշանակում է՝ հաճախ ժպտալ, բայց անկեղծ, վայելել կյանքն ու քո տղամարդու հետ եղած ժամանակը:

2. Թույլ տուր, որ նա կարոտի քեզ

Որքան էլ որ դու ցանկանաս, պետք չէ միշտ մատչելի լինել նրա համար, երբ նա առաջարկում է հանդիպել: Հատկապես դա վերաբերում է հարաբերությունների սկզբին: Նրան հնարավորություն տուր կարոտել քեզ, և նա ավելի շատ կցանկանա քեզ: Այդ ժամանակ նա ավելի շատ կգնահատի քեզ հետ անցկացրած ժամանակը: Նա քեզ այդ ժամանակ կապացուցի, որ արժանի է քո ժամանակի ավելի մեծ հատվածին:

3. Իրական եղիր

Եղիր այնպիսին, ինչպիսին որ կաս, ու մի մտածիր այն մասին, թե ինչ տպավորություն կգործես, ինչ կմտածեն ուրիշները քո մասին: Եթե դու նրանց ցույց տաս քո բացառիկ որակները, այդ թվում՝ նաև թերությունները, նա կհասկանա, որ դու չես վախենում լինել այն մարդը, ով իրականում կաս:

4. Նրան հաճոյախոսություններ արա ու հիացիր նրա տղամարդկային որակներով

Տղամարդն ուզում է իրեն ցանկալի զգալ: Նա նույնպես ուզում է հաճոյախոսություններ լսել: Ուրեմն երես տուր նրան: Նա պետք է զգա, որ պետք է քեզ, որ դու նրան ցանկանում ես:

5. Վստահ եղիր, այդ թվում՝ նաև քո սկզբունքների և չափորոշիչների հարցում

Հավատա նրան, որ դու կարող ես հասնել այն ամենին, ինչին որ ուզում ես: Մի հաշտվիր քո նկատմամբ վատ վերաբերմունքի հետ, մի աշխատիր բոլորին ամեն ինչում գոհացնել:

Նրանից պահանջիր հարգել քո վերջնական որոշումները, որ նա չփորձի անգամ քեզ ստիպել վերանայել դրանք:
Եվ հիշիր, տղամարդն ուզում է այն կնոջը, ով գիտի, թե ինչ է ուզում:

6. Մի մոռացիր քո սեփական կյանքի մասին

Տղամարդն ուզում է իմանալ, որ քո կյանքը պտտվում է միայն նրա շուրջ: Տղամարդիկ խելագարվում են այն կանանց համար, ովքեր իրենց հոբբին, ընկերական խումբը, նպատակներն ունեն: Քո աչքերի միջի կրակը, կյանքի հանդեպ կիրքը, և նրանք արդեն սիրահարվում են քեզ:

Երբ տղամարդը տեսնում է, որ դու չես վախենում միայնակ լինել, նա գիտակցում է, թե որքան ուժեղ կին ես դու:

7. Գրավիչ հագնվիր

Խնդիրը մանրուքների ու դետալների մեջ է. Քո հագուստի կամ շրթներկի գույնը, հագուստի կտորը և այլն: Լավ են ազդում տղամարդու վրա մետաքսը, կարմիր, սև և կանաչ գույները:

Հագուստի ձևվածքը պետք է շահեկանորեն ընդգծի քո կառուցվածքը: Եվ կարևոր չէ, թե դու ինչ քաշ ունես ու որքան ավելորդ կիլոգրամներ: Գլխավորն այն է, որ ակցենտները ճիշտ դնես:

Դու պետք է ինքնավստահ լինես:

8. Մի քիչ հանելուկային եղիր

Տղամարդը սիրահարվում է կնոջ բացակայությամբ: Նա պետք է քո մասին մտածի, իսկ դրա համար դու ինչ-որ բան պետք է թողնես հետոյի համար: Երբեք բոլոր խաղաքարտերդ մի բացիր: Դա վերաբերում է, այդ թվում, նաև քո սոցցանցերին: Որքան քիչ դու այնտեղ լուսաբանես քո ամենօրյա կյանքը, այնքան տղամարդը շատ առիթներ կունենա մտածել այն մասին, թե դու որտեղ ու ում հետ ես այս պահին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed