Ինչպե՞ս է խելացի կինն իր համար տղամարդ ընտրում

Յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի այն մասին, թե կյանքում իրեն ինչպիսի զուգընկեր է պետք: Խելացի կանանց մոտ այն մոտավորապես նույնական է: Այս մասին գրում է soulpost.ru կայքը:

Խելացի կինն ուզում է այնպիսի մեկին, ում հետ հնարավոր է խոսել

Տղամարդը չպետք է հանճար լինի, սակայն նա պետք է համապատասխանի ինտելեկտի իր մակարդակին: Նրան պետք է այնպիսի մեկը, ում հետ հնարավոր է վարել խորը և իմաստալից խոսակցություններ, որ քննարկի, վիճի ինչ-որ բանի շուրջ նրա հետ, ինչ-որ նոր բան սովորեցնեն միմյանց:

Խելացի կինն այնպիսի տղամարդ է ուզում, ում հետ կարելի է ոչ թե պարզապես ֆիլմեր դիտել, այլև քննարկել դրանք, ում կարելի է ուղարկել ոչ միայն մեմեր ու ծիծաղաշարժ նկարներ, այլև հետաքրքիր նորություններ և հոդվածներ: Նա ուզում է այնպիսի մեկին, ով կարող է հասկանալ իր գիտակցությունը:

Միևնույն ժամանակ կարևոր չէ, թե նա ինչ կրթություն ունի, կամ, որ նա գրում է տառասխալներով: Տղամարդը պարզապես պետք է բաց լինի նոր բանի, նոր գիտելիքների ու շփման համար:

Խելացի կնոջը պետք է նա, ով իրեն մարտահրավեր կնետի

Ով ամեն ինչում չի համաձայնի իր հետ, բայց և կոպիտ չի լինի: Թեպետ հեշտ է, երբ դուք միատեսակ հայացքներ ունեք, բայց խելացի կինը գիտի, որ հեշտը միշտ չէ, որ լավ է: Նա ուզում է, որ իր տղամարդն իրեն մարտահրավեր նետի, որ նա կարողանա իրեն ինչ-որ բան սովորեցնել, ինքն էլ՝ նրան: Խելացի կինն ուզում է աճել ու զարգանալ՝ որպես անձնավորություն:

Խելացի կինն ուզում է ճիշտ ընտրություն կատարել

Սխալ հարաբերությունները քայքայում են նրան հոգեպես և ֆիզիկապես: Նա պերֆեկցիոնիստ է, և դրա համար էլ ուզում է ամեն ինչ ճիշտ անել ու փրկել վատ հարաբերությունները, նույնիսկ, եթե դրանք փրկել արդեն իսկ հնարավոր չէ: Դրա համար էլ սխալ զուգընկերը կարող է դատարկել նրան:

Նա կարող է խելացի լինել, բայց սերը դեռևս ստիպում է նրան անել այն, ինչ խելացի կինը հենց այնպես չէր անի: Նա նույնպես կարող է սիրահարվել տոքսիկ մարդու: Բայց նա կարողանում է սովորել սեփական սխալների վրա և այլևս երբեք չի համաձայնի հանդիպել այնպիսի մեկի հետ, ով իրեն հավասար չի:

Խելացի կինը գիտի՝ ինչ է ուզում, և ինչն է ճիշտ իր համար: Ահա թե ինչու նա պատրաստ է սպասել, իսկ մինչ այդ երջանիկ լինել միայնակ:

Պատրաստեց 168.am-ը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed