Թուրքիան կրկին պահանջել է հունական չորս կղզիների ապառազմականացում

Թուրքիան նոյեմբերի 11-ին հրապարակել է Navtex-ի երկու նոր ծանուցագիր՝ Էգեյան ծովի հունական չորս կղզիների՝ Հիոսի, Սամոթրակիայի, Սամոսի և Լեմնոսի ապառազմականացման համար այն պատճառաբանությամբ, թե Հունաստանը խախտում է Լոզանի պայմանագրի դրույթները, հայտնում է TRT Haber-ը::

Նշվում է, որ 1923թ. Լոզանի պայմանագրի համապատասխան կետերով հունական չորս կղզիները ստացել են ոչ ռազմական կարգավիճակ:

Թուրքիայի նավիգացիայի, հիդրոգրաֆիայի և օվկիանոսագրության կենտրոնն էլ հրապարակել է Navtex-ի ծանուցագիրն այն մասին, նոյեմբերի 11-ից ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 23-ը ժամը 20:59-ը ընկած ժամանակահատվածում «Oruç Reis», «Ataman» և «Cengizhan» հետազոտական նավերն արևելյան Միջերկրածովյան հստակեցված ջրային տարածքներում կկարողանան իրականացնել երկրաբանական աշխատանքներ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *