Գաջեթների առաջ անցկացրած չափից շատ ժամանակը երեխաներին ծույլ ու կամակոր է դարձնում

Նրա խոսքով՝ վերը նշված սիմպտոմներն ունեցող երեխաների մոտ հաճախ են ախտորոշում հոգեբանական այնպիսի խաթարումներ, ինչպիսիք են դեպրեսիան, երկբևեռ խաթարումը, ՍԴՎԳ-ն, սակայն, չնայած թերապիայի կուրսերին, նրանք իրենց ավելի լավ չեն զգում, և հոգեբանական խնդիրները ոչ միայն չեն անհետանում, այլև հաճախ խորանում են:

 «Էլեկտրոնային սովն» ի վիճակի է բարելավել ձեր երեխայի առողջական վիճակը

Երեխայի շրջակայքից վերացնելով էլեկտրոնային սարքերը, դուք տարածք ու ժամանակ եք ազատում այլ, առավել հագեցած, արժեքավոր ու օգտակար կենսափորձի, ինչպես նաև խաղերի ու այլ զբաղմունքների համար, որոնք կարող են ավելի լավ ազդել նրանց զարգացման ու հոգեբանության ձևավորման վրա: Որպես կանոն՝ երեխաները սկսում են շատ խաղալ մաքուր օդում: Ավելին, ուղղակիորեն բարելավվում է երեխայի հոգեբանական և ֆիզիկական առողջությունը, քանի որ երեխան որքան քիչ ժամանակ է անցկացնում հեռախոսի էկրանի մոտ, այնքան լավ է նա քնում, իսկ դա նշանակում է լավ կենտրոնացում ու սթրեսներին ու ուժեղ էմոցիաներին դիմանալու կարողություն:

Եվ այսպես՝ էլեկտրոնային սարքերի առջև անցկացրած ժամանակը

1. Խաթարում է քնի բնական ռիթմերը

Էլեկտրոնային սարքերի շարունակական ազդեցությունը խաթարում է երեխայի օրգանիզմի բնական ռիթմերը: Դա ամենից առաջ այն բանի հետևանքն է, որ էկրանի լույսն ընկալվում է՝ որպես լույսի բնական աղբյուր, հատկապես՝ մութ ժամանակ, և ճնշում է քնի ռիթմը կարգավորող մելատոնին հորմոնի արտադրությունը:

2. Այն փոխում է մանկական ուղեղի «պարգևների համակարգը»

Հոգեբանների և նեյրոկենսաբանների կողմից անցկացված հետազոտությունները մատնանշում են, որ, երբ երեխաները տեսախաղեր են խաղում, նրանց ուղեղն արտադրում է դոֆամին ուրախության հորմոնը: Տեսախաղերի չափից առավել օգտագործումն առօրյայում  ու դրանց ազդեցությունը երեխայի՝ դեռևս չձևավորված ուղեղի վրա կարող է փոփոխել նրա «պարգևների համակարգն» այնպես, որ երեխան կդադարի դրանցից հաճույք ստանալ և այդպիսով ապագայում այդ հաճույքը ստանալու նորանոր եղանակներ կփնտրի:

3. Սենսորային ծանրաբեռնվածություն և մենթալ էներգիայի քայքայում

Ձեզ հազիվ թե զարմացնի այն փաստը, որ փոքր երեխաներն ավելի զգայուն են էլեկտրոնային սարքավորումների ազդեցության նկատմամբ, քան մեծերը: Էլեկտրոնային գաջեթների երկարատև ազդեցությունը ստեղծում է սենսորային ծանրաբեռնվածություն, որը կարող է շշմեցնել երեխային ու որոշ չափով կորցնել կոնցենտրացիան: Դա էլ իր հերթին՝ հանգեցնում է մենթալ էներգիայի քայքայմանը: Դոկտոր Դանքլիի կարծիքով՝ մենթալ էներգիայի մակարդակը ժամանակավորապես բարձրացնելու եղանակներից մեկը չարությունն է, դրա համար էլ հիստերիաները ժամանակի հետ դառնում են երեխայի վարքագծի տարր:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *