Արմանը շատ լուսավոր տղա էր, նրան առանց ժպիտի չենք հիշում, նա եկավ բոլորիս սիրել սովորեցրեց ու գնաց. ընտանիքի մտերիմը՝ նահատակված զինվորի մասին

Հակառակորդի դեմ ծավալված մարտերի ժամանակ նահատակված Արման Կարենի Մկրտչյանը (ծնված2001 թվական) դերասան Կարեն Մկրտչյանի տղան է, Արմանը  Կարենի երեք որդիներից միջնեկ էր:

Ընտանիքի մտերիմ Էգգար Բաբայանը Tert.am-ին պատմում է, որ Արմանը շատ լուսավոր ու պայծառ երեխա էր, չկար մեկը, որ Արմանին չսիրեր, խաղաղության աղավնի էր և ընտանիքում, և ընկերների շրջապատում.

«Ես վստահ եմ, որ ծանր մարտերի ժամանակ նա բոլորին գոտեպնդել է, նա կարող էր փախչել, սակայն չի փախչել, մինչև վերջին պահը կռվել է: Արմանի ավագ եղբայրը՝ Ակիմ Մկրտչյանը տարիուկես առաջ է զորացրվել, հայրը՝ Կարենը, 90 -ական թվականներին է կռվել, մենք բոլորս իրեն ասում էինք,  դու քո ամբողջ ընտանիքի անունից հայրենիքի նկատմամբ քո պարտքը կատարել ես, սակայն  նա տղաների բանակում ծառայելուն չի միջամտել: Արմանը իր կամքով է գնացել բանակ,  հենց սկզբից էլ տարել են Արցախ»:

Էդգար Բաբայանը պատմում է, որ Արմանը սիրում էր խոհարարությամբ զբաղվել, ուզում էր բանակից վերադառնար պրոֆեսիոնալ խոհարար դառնար.

«Իրենք շատ սիրով ընտանքին էին, սա անդառնալի ցավ է, չգիտեմ,  իր մայրը այս ցավը ինչպե՞ս կվերապրի: Արմանը շատ լուսավոր տղա էր, միշտ ժպտում էր, նրան առանց  ժպիտի չենք  հիշում: Արմանը եկավ բոլորիս սիրել սովորացրեց ու գնաց»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *