«Արծրուն Հովհաննիսյանն ունեցել է ճնշման տատանումներ, այժմ ինքնազգացողությունը լավ է». Շուշան Ստեփանյան

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ունեցել է ճնշման տատանումներ, այժմ ինքնազգացողությունը լավ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Նա ունեցել է ճնշման տատանումներ և այժմ հետազոտություն է անցնում, ինքնազգացողությունը լավ է»,- ասել է Ստեփանյանը:

ՊՆ մամուլի խոսնակը հերքում է Հովհաննիսյանի՝ ինֆարկտ ստանելու մասին սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *