Ադրբեջանի ՊՆ․ Բաքուն կշարունակի հարձակումը Ղարաբաղում

PanARMENIAN.Net — Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է շարունակել հարձակումը ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի ամբողջ երկայնքով՝ «մինչև հակառակորդի ուժերի լիակատար ոչնչացում»։

Այդ մասին Հասանովն ասել է հոկտեմբերի 6-ին կայացած հատուկ ծառայողական խորհրդակցության ժամանակ։ Հրահանգ է տրվել «նպատակաուղղված և հետևողականորեն ոչնչացնել հակառակորդի ուժերը», գրում է Interfax.az-ը։

«Հասանովը հրամայել է ադրբեջանական բանակին պլանավորել հակառակորդի տարածքում գտնվող ռազմական և ռազմավարական ենթակառուցվածքներին հարված հասցնելու գործողությունները՝ ավերիչ մեծ հզորության սպառազինության կիրառմամբ»,- ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որի մասին ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ հոկտեմբերի 2-ին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

You may have missed